Հոսպիտալացվածները դուրս են գրվել. Բյուրեղավանի խմելու ջրում շեղումներ արդեն չկան


Մեկ շաբաթ առաջ Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքերով Կոտայքի մարզի տարբեր հիվանդանոցներ էին տեղափոխվել 35 հոգի: Դիմողների թիվն ընդհանուր առմամբ հասել էր 60-ի:


Վարակվածներն ունեցել էին սրտխառնոց, փորլուծություն, ջերմության բարձրացում: «Լուրերի» թղթակցի հետ զրույցում նրանք երեկ պատմել էին, որ ջուր խմելուց հետո են իրենց վատ զգացել: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր տեղեկացրել է, որ բոլոր հոսպիտալացվածները դուրս են գրվել: Ջրից վերցված նոր փորձանմուշի պատասխանն էլ հրապարակվել է այսօր: Ի տարբերություն նախորդ անգամվա՝ ապրիլի 29-ի դրությամբ ջրի մեջ արդեն շեղումներ չկան:


Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում:

Դիտումների քանակ3

Leave a comment