https://arm.sputniknews.ru/20260429/gitatar-tekhnvolvogianery-pvoqr-erkrneri-grpani-ev-khelqi-bany-chen-pvordzagety-atsneri-masin-101553365.html
Գիտատար տեխնոլոգիաները փոքր երկրների «գրպանի և խելքի բանը չեն». փորձագետը՝ ԱԹՍ–ների մասին
Գիտատար տեխնոլոգիաները փոքր երկրների «գրպանի և խելքի բանը չեն». փորձագետը՝ ԱԹՍ–ների մասին
Sputnik Արմենիա
Հարևան պետություններից անօդաչու տեխնոլոգիաներ ձեռք բերող երկիրը ռիսկի է դիմում դառնալու նրանց հետ միջպետական հարաբերությունների պատանդը։ Այս մասին Sputnik… 29.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-29T20:03+0400
2026-04-29T20:03+0400
2026-04-29T20:05+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
մաքսիմ կոնդրատև
պատերազմ
ռազմարդյունաբերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100066331_0:0:1788:1006_1920x0_80_0_0_2cdff9d550e2c0c305b7297291115f30.jpg.webp
Հարևան պետություններից անօդաչու տեխնոլոգիաներ ձեռք բերող երկիրը ռիսկի է դիմում դառնալու նրանց հետ միջպետական հարաբերությունների պատանդը։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ժամանակ նշեց Ռուսաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Մաքսիմ Կոնդրատևը։Նա նշեց, որ ժամանակակից պատերազմի մոդելը փոխվել է՝ եկել է ռոբոտների դարաշրջանը։ Անօդաչու թռչող սարքերը միաժամանակ հարձակվում են օդից, ջրից և ցամաքից։Անօդաչուների պատերազմի իրողություններըԱշխարհում Կոնդրատևի խոսքով, այսուհետ կծավալվեն ռոբոտների լիամասշտաբ պատերազմներ։ Մարտական գործողությունների մասնակից կդառնան քայլող, թռչող, ջրի տակ լողացող, ինչպես նաև անիվների ու թրթուրների վրա շարժվող դրոնները:Նման պայմաններում փորձագետը հատուկ ուշադրություն է դարձնում ոչ մեծ բյուջե ունեցող փոքր երկրներին։ Կարծիք կա, որ նրանց համար արդեն ավելի դյուրին է դիմակայել մեծ ու հարուստ պետությունների հետ մրցակցությանը։ Բայց այստեղ կան նրբություններ:«Մեկ անօդաչուի ընդհանուր արժեքը ենթադրում է կատարվող գիտական մշակման, ծրագրային ապահովման և արհեստական բանականության օգտագործման մեծ ծախսեր։ Այսինքն, այդ փոքր երկրներին պետք կգան լուրջ ներդրումներ տեխնոլոգիաներում», – վերլուծում է Կոնդրատևը։Անհնար է թերագնահատել ԱԹՍ–ների կարևորությունը. ի՞նչ հետևություններ կարող է անել ՀՀ ԶՈւ–նՓորձագետը փաստում է՝ ամեն դեպքում առայժմ էժան դրոններն ի վիճակի չեն փոխարինել ավանդական և ավելի հզոր ու թանկ զինատեսակներին։ Հրթիռները մնում են առաջնահերթություն։ Միջուկային զենքը դեռևս համարվում է զսպման ամենաարդյունավետ գործիքը։ Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ սպառազինության որոշ թանկարժեք համակարգեր, ինչպես, օրինակ, միլիոններ արժեցող զրահատեխնիկան, այսօր ոչնչացվում է ընդամենը մի քանի հազար դոլար արժողությամբ դրոններով։Դրոնը՝ որպես հարկադրանքի մեթոդԿոնդրատևը նշում է, որ հեռակառավարվող էժան համալիր կարող է արտադրվել հսկայական քանակությամբ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան հայտարարել է, որ 2026 թվականին իրեն անհրաժեշտ է 7 միլիոն դրոն։ Բայց փոքր երկրների համար աներևակայելի դժվար է ամբողջական ցիկլով արտադրել այդպիսի քանակ:Եթե գնորդ պետությունը աշխարհաքաղաքական կամ տնտեսական առումներով իրեն պահի ոչ այնպես, ինչպես պետք է մատակարար երկրին, ապա դա կարող է ճնշման շատ արդյունավետ լծակ դառնալ։«Եվս մեկ կարևոր հանգամանք՝ ԱԹՍ-ների զարգացմանը զուգահեռ զարգանում են նաև դրանց դեմ պայքարի տեխնոլոգիաները։ Սա պատերազմի համընդհանուր տրամաբանությունն է. զարգանում է սուրը, իսկ հետո՝ նաև վահանը», – նշում է փորձագետը։Կա նաև երրորդ` ոչ պակաս կարևոր գործոն՝ մեծ քանակությամբ տեղեկատվության հետ աշխատելու ունակությունը։ Սա նույնպես շատ ծախսատար զբաղմունք է և երբեմն նույնիսկ բարգավաճող պետությունների համար ֆինանսապես անհասանելի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100066331_143:0:1728:1189_1920x0_80_0_0_449add1617b2617623f31a05f9410867.jpg.webp
անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, մաքսիմ կոնդրատև, պատերազմ, ռազմարդյունաբերություն
անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, մաքսիմ կոնդրատև, պատերազմ, ռազմարդյունաբերություն
Նա նշեց, որ ժամանակակից պատերազմի մոդելը փոխվել է՝ եկել է ռոբոտների դարաշրջանը։ Անօդաչու թռչող սարքերը միաժամանակ հարձակվում են օդից, ջրից և ցամաքից։
Անօդաչուների պատերազմի իրողությունները
Աշխարհում Կոնդրատևի խոսքով, այսուհետ կծավալվեն ռոբոտների լիամասշտաբ պատերազմներ։ Մարտական գործողությունների մասնակից կդառնան քայլող, թռչող, ջրի տակ լողացող, ինչպես նաև անիվների ու թրթուրների վրա շարժվող դրոնները:
«Նման տեխնոլոգիաները բնականաբար կներթափանցեն տիեզերք։ Դրա մասին արդեն իսկ պետք է խոսել որպես իրողության», – ասաց նա։
Նման պայմաններում փորձագետը հատուկ ուշադրություն է դարձնում ոչ մեծ բյուջե ունեցող փոքր երկրներին։ Կարծիք կա, որ նրանց համար արդեն ավելի դյուրին է դիմակայել մեծ ու հարուստ պետությունների հետ մրցակցությանը։ Բայց այստեղ կան նրբություններ:
«Մեկ անօդաչուի ընդհանուր արժեքը ենթադրում է կատարվող գիտական մշակման, ծրագրային ապահովման և արհեստական բանականության օգտագործման մեծ ծախսեր։ Այսինքն, այդ փոքր երկրներին պետք կգան լուրջ ներդրումներ տեխնոլոգիաներում», – վերլուծում է Կոնդրատևը։
Փորձագետը փաստում է՝ ամեն դեպքում առայժմ էժան դրոններն ի վիճակի չեն փոխարինել ավանդական և ավելի հզոր ու թանկ զինատեսակներին։ Հրթիռները մնում են առաջնահերթություն։ Միջուկային զենքը դեռևս համարվում է զսպման ամենաարդյունավետ գործիքը։ Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ սպառազինության որոշ թանկարժեք համակարգեր, ինչպես, օրինակ, միլիոններ արժեցող զրահատեխնիկան, այսօր ոչնչացվում է ընդամենը մի քանի հազար դոլար արժողությամբ դրոններով։
Դրոնը՝ որպես հարկադրանքի մեթոդ
Կոնդրատևը նշում է, որ հեռակառավարվող էժան համալիր կարող է արտադրվել հսկայական քանակությամբ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան հայտարարել է, որ 2026 թվականին իրեն անհրաժեշտ է 7 միլիոն դրոն։ Բայց փոքր երկրների համար աներևակայելի դժվար է ամբողջական ցիկլով արտադրել այդպիսի քանակ:
«Կարելի է, իհարկե, բարձր տեխնոլոգիական սարքավորումներ և ծրագրային ապահովում ձեռք բերել այլ՝ ավելի զարգացած երկրից, բայց նման համալիրներ գնելով, օրինակ, ԱՄՆ-ից, երկիրն ինքնաբերաբար դառնում է արաբերությունների պատանդը։ Չէ՞ որ, օրինակ, ամերիկյան հետախուզական անօդաչու համակարգերը կառավարվում են կա՛մ Starlink համակարգով, կա՛մ այլ արբանյակներով։ Նման համակարգեր արտադրող և վաճառող երկիրը կարող է պարզապես անջատել դրանք», – ասում է Կոնդրատևը:
Եթե գնորդ պետությունը աշխարհաքաղաքական կամ տնտեսական առումներով իրեն պահի ոչ այնպես, ինչպես պետք է մատակարար երկրին, ապա դա կարող է ճնշման շատ արդյունավետ լծակ դառնալ։
«Եվս մեկ կարևոր հանգամանք՝ ԱԹՍ-ների զարգացմանը զուգահեռ զարգանում են նաև դրանց դեմ պայքարի տեխնոլոգիաները։ Սա պատերազմի համընդհանուր տրամաբանությունն է. զարգանում է սուրը, իսկ հետո՝ նաև վահանը», – նշում է փորձագետը։
Կա նաև երրորդ` ոչ պակաս կարևոր գործոն՝ մեծ քանակությամբ տեղեկատվության հետ աշխատելու ունակությունը։ Սա նույնպես շատ ծախսատար զբաղմունք է և երբեմն նույնիսկ բարգավաճող պետությունների համար ֆինանսապես անհասանելի։