Ադրբեջանի փոխվարչապետին ուղեկցող ավտոշարասյունը դուրս եկավ Աղվերանի հյուրանոցի տարածքից․ Ազատություն

Ադրբեջանի փոխվարչապետին ուղեկցող ավտոշարասյունը դուրս եկավ Աղվերանի հյուրանոցի տարածքից․ Ազատություն (տեսանյութ)

Ադրբեջանի փոխվարչապետին ուղեկցող ավտոշարասյունը դուրս եկավ Աղվերանի հյուրանոցի տարածքից, գրում է «Ազատությունը»։

 

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի պատվիրակությունն Աղվերանի հյուրանոցներից մեկում էր: Տարածքը հսկվում էր, հանդիպումն էլ փակ էր լրագրողների համար:

 

Ավելի ուշ տասից ավելի ավտոմեքենա դուրս եկավ հյուրանոցի տարածքից: Մեքենաների մեծ մասը պետական համարանիշներով էր: Միայն Սամվել Ալեքանյանի հետ կապվող մեքենան էր մասնավոր:

 

Ըստ թռիչքներին հետևող Flightradar24 կայքի՝ արդրբեջանական օդանավը Բաքու է վերադառնալու այսօր ժամը 17։00-ին:

Սահմանազատման հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել են ադրբեջանական Գաբալայում անցած նոյեմբերին, հենց այդ ժամանակ էլ պայմանավորվել էին հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանի քաղաքներից մեկում:

Leave a comment