https://arm.sputniknews.ru/20260429/rdn-avelacrel-e-bernatarneri-varvordneri-zhamanakavvor-kacutjan-zhamkety–101547308.html
ՌԴ–ն ավելացրել է բեռնատարների վարորդների ժամանակավոր կացության ժամկետը
ՌԴ–ն ավելացրել է բեռնատարների վարորդների ժամանակավոր կացության ժամկետը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից։ 29.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-29T17:57+0400
2026-04-29T17:57+0400
2026-04-29T17:57+0400
ռուսաստան
բեռնատար
վարորդ
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն ավելացրել է բեռնատարների վարորդների ժամանակավոր կացության ժամկետը, նրանք կկարողանան ՌԴ–ում գտնվել տարեկան մինչև 180 օր։ Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է իրավական լուրերի պաշտոնական կայքում։«Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների, ինչպես նաև Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք միջազգային ճանապարհային տրանսպորտով զբաղվող պրոֆեսիոնալ վարորդներ են և Ռուսաստանի Դաշնություն են ժամանել առանց վիզայի, Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր գտնվելու ժամկետը մեկ օրացուցային տարվա ընթացքում ավելացնել մինչև 180 օր», – նշվում է որոշման մեջ։Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 30-ից:Ավելի վաղ Ռուսաստանում սահմանվել էին միգրացիոն նոր կանոններ, ըստ որոնց՝ ՌԴ-ի հետ վիզայի ռեժիմ չունեցող երկրների քաղաքացիներին թույլատրվում էր օրացուցային տարվա ընթացքում երկրում գտնվել մինչև 90 օր:Հայաստանում բեռնատարների վարորդները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անում՝ կառավարությունից պահանջելով համագործակցել ռուսական կողմի հետ և փոխել այդ որոշումը, քանի որ 90 օրը չափազանց կարճ ժամանակահատված է՝ հաշվի առնելով, որ Վերին Լարսի անցակետը տարվա ընթացքում շուրջ 60 օր փակ է լինում եղանակային վատ պայմանների պատճառով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, բեռնատար, վարորդ
ռուսաստան, բեռնատար, վարորդ
Բաժանորդագրվել
Ռուսաստանի կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն ավելացրել է բեռնատարների վարորդների ժամանակավոր կացության ժամկետը, նրանք կկարողանան ՌԴ–ում գտնվել տարեկան մինչև 180 օր։ Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է իրավական լուրերի պաշտոնական կայքում։
«Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների, ինչպես նաև Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք միջազգային ճանապարհային տրանսպորտով զբաղվող պրոֆեսիոնալ վարորդներ են և Ռուսաստանի Դաշնություն են ժամանել առանց վիզայի, Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր գտնվելու ժամկետը մեկ օրացուցային տարվա ընթացքում ավելացնել մինչև 180 օր», – նշվում է որոշման մեջ։
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 30-ից:
Ավելի վաղ Ռուսաստանում սահմանվել էին միգրացիոն նոր կանոններ, ըստ որոնց՝ ՌԴ-ի հետ վիզայի ռեժիմ չունեցող երկրների քաղաքացիներին թույլատրվում էր օրացուցային տարվա ընթացքում երկրում գտնվել մինչև 90 օր:
Հայաստանում բեռնատարների վարորդները պարբերաբար
բողոքի ակցիաներ էին անում՝ կառավարությունից
պահանջելով համագործակցել ռուսական կողմի հետ և փոխել այդ որոշումը, քանի որ 90 օրը չափազանց կարճ ժամանակահատված է՝ հաշվի առնելով, որ Վերին Լարսի անցակետը տարվա ընթացքում շուրջ 60 օր փակ է լինում եղանակային վատ պայմանների պատճառով: