Լուրեր |
Ներդրումները կիրականացվեն ինչպես ֆինանսական հաստատությունների միջոցով, այնպես էլ ուղղակի ներդրումների ձևով։
Ֆրանսիան մտադիր է ավելի ակտիվորեն ներգրավվել Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերին և նպաստել տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Այս մասին ապրիլի 29-ին Ազգային ժողովում հայտարարել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։
Քննարկման առարկան 2018 թվականի հայ-ֆրանսիական համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության վավերացումն էր, որը ստորագրվել է 2025 թվականի մայիսին։
Փոփոխությունների նպատակն է խորացնել տնտեսական համագործակցությունը և ընդլայնել ֆրանսիական կառույցների ներկայությունը Հայաստանում։
Մասնավորապես, նախատեսվում է հիմնել Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) և PROPARCO-ի ներկայացուցչություններ։ AFD-ն կֆինանսավորի պետական ոլորտը՝ ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն և էներգետիկա, իսկ PROPARCO-ն՝ մասնավոր հատվածը։
Ներդրումները կիրականացվեն ինչպես ֆինանսական հաստատությունների միջոցով, այնպես էլ ուղղակի ներդրումների ձևով։
AFD խմբի կազմում կգործի նաև Expertise France-ը, որը տեխնիկական աջակցություն կտրամադրի պետական կառավարման, տնտեսության զարգացման և ԵՄ ծրագրերի իրականացման ոլորտներում։
Քննարկումների արդյունքում նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։