Այսօր Պարի միջազգային օրն է. ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Արի՛, պարի՛» տոնական միջոցառումը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Տոնական օրվա ծրագրի մեկնարկն ազդարարվել է Հանրապետության հրապարակում «Տոնական շուրջպար 7 շրջանով» խորագիրը կրող միջոցառմամբ:
Պարի միջազգային օրվան նվիրված լայնամասշտաբ հանրային մշակութային իրադարձությունը միավորել է շուրջ 4000 պարողների՝
-
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող պետական պարային ստուդիաներից -
Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միությանից -
Հայաստանի պարարվեստի ազգային միության կազմում գործող խմբերից -
հանրաճանաչ պարային խմբերից -
ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից -
ՀՀ մարզերում գործող պարային խմբերից:
Պարային ֆլեշմոբեր են նախատեսված նաև ժամը 18:00-ին՝ Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից տարածքում:
Ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կազդարարվի տոնական օրվա միջոցառումների ավարտը:
Միջոցառման նպատակն է հանրայնացնել հայկական պարարվեստը, ընդգծել դրա կենսունակությունն ու նշանակալիությունը, ինչպես նաև ապահովել հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն ազգային պարարվեստի ժառանգության պահպանման ու արժևորման գործում։
Դիտումների քանակ1