Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը․ Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրում է․ «Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը 19-րդ դարում արգելեց Օսմանյան կայսրությունում հիշատակել Արարատ լեռը, որովհետև Արարատը հայերի ինքնության և ազատության խորհրդանիշներից էր: Հիշեցնեմ, որ Արարատ լեռն այդ ժամանակ Թուրքիայի կազմում չէր:

21-րդ դարում Հայաստանի «ինքնիշխան» ժեխապետը արգելեց Հայաստանում հիշատակել Արարատ լեռը, որը հայերի ինքնության և ազատության խորհրդանիշներից է: Հիշեցնեմ, որ Արարատ լեռը ՀՀ կազմում չէ:

Այսպիսով, պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Արյունոտ սուլթան Համիդը և Ժեխապետ Նիկոլը:

Սրանց միավորում է երկու բան.

երկուսի երակներում էլ մասամբ հայի արյուն է հոսել:

երկուսն էլ ատել են հայերին, ատել են հայերի ինքնությունը, պատմությունը, սիմվոլիզմը, սպանել ու գաղթական են դարձրել հազարավոր հայերի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment