Նախագծով առաջարկվում է հեռավար կրթություն ստանալու հնարավորություն տալ մեղադրյալներին

Նախագծով առաջարկվում է մեղադրյալի կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով նախատեսել հնարավորություն, որ դատարանը տնային կալանք եւ դրա ընթացքում նամակագրության, հեռախոսային խոսակցություններից կամ հաղորդակցության այլ ձեւերից օգտվելու սահմանափակում կիրառելիս կարողանա սահմանել բացառություն՝ կրթական ծրագրերով հեռավար կրթությունը շարունակելու մասով: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հարակից զեկույցում պատգամավոր Ալխաս Ղազարյանը դրական է գնահատել նախագիծը՝ առաջարկելով կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment