Հնդիկ գործարար Մուկեշ Ամբանիի որդին՝ Անանտ Ամբանին, առաջարկել է իր հոգածության տակ վերցնել 80 գետաձիերի, որոնց Կոլումբիայի իշխանությունները պլանավորում են էվթանազիայի ենթարկել՝ հաղորդել է Le Figaro թերթը։
Գետաձիերը սկզբնապես Աֆրիկայից Կոլումբիա են ներմուծվել նարկոբարոն Պաբլո Էսկոբարի անձնական կենդանաբանական այգու համար։
Թերթի տվյալներով՝ Անանտ Ամբանին, որի կարողությունը ներկայումս գնահատվում է 40-43 միլիարդ դոլար, խնդրել է Կոլումբիայի կառավարությանը չեղարկել գետաձիերի էվթանազիայի ծրագիրը և առաջարկել է կենդանիներին տեղափոխել իր Վանտարա կենդանաբանական այգին՝ Հնդկաստանի արևմուտքում։
«Մենք հնարավորություն ունենք փրկել նրանց անվտանգ և մարդասիրական լուծման միջոցով, մենք պարտավոր ենք փորձել»,- ասել է հնդիկ միլիարդատերը։