Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը չի նախատեսում դուրս գալ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ):
Լրագրողների հարցին՝ արդյոք Մոսկվան դիտարկում է ՕՊԵԿ+-ից դուրս գալու հնարավորությունը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է` «ոչ»։
Լրագրողների հետ շփման ընթացքում Պեսկովին նաև խնդրել են հաստատել, որ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ ՕՊԵԿ+-ից դուրս գալը չի նշանակում միավորման գործունեության ավարտ։
«Մենք, իհարկե, կցանկանայինք հուսալ դա։ Սա աշխատանքի շատ կարևոր ուղղություն է, որը հատկապես կարևոր է ներկայիս պայմաններում, երբ էներգետիկ շուկաները, մեղմ ասած, փոթորկվում են», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ սա ձևաչափ է, որը թույլ է տալիս էականորեն նվազեցնել էներգետիկ շուկաների տատանումները և կայունացնել դրանք։