Մենք չլինեինք, դուք կխոսեիք ֆրանսերեն․ Չարլզ III թագավորը հակադարձել է Թրամփին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեքշաբթի երեկոյան Սպիտակ տանը պետական ​​ընթրիքի ժամանակ Չարլզ III թագավորն իր ելույթում ընդգծել է մարդկության պատմության մեջ ամենակարևոր դաշինքներից մեկի կարևորությունը․ նա կարևորել է իր երկրի երկարատև հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ 

Նա հումորային տոնով անդրադարձել է Թրամփի Դավոսի գագաթնաժողովում  արված պնդումներին, թե Եվրապայի իրենց դաշնակիցները կխոսեին գերմաներեն, եթե Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ աջակցությունը չլիներ։

«Դուք վերջերս հայտարարեցիք, պարոն նախագահ, որ եթե Միացյալ Նահանգները չլիներ, եվրոպական երկրները կխոսեին գերմաներեն։ Ես համարձակվում եմ ասել, որ եթե մենք չլինեինք, դուք կխոսեիք ֆրանսերեն»,- կատակել է Չարլզ III-ը՝ նկատի ունենալով Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև Հյուսիսային Ամերիկայի տարածքների համար մրցակցությունը դեռևս մինչև ԱՄՆ կողմից անկախություն ձեռք բերելը։

Չարլզ III-ը նաև հումորվ ասել է, որ ընթրիքը շատ ավելի հաճելի առիթ էր, քան Բոստոնի թեյախմությունը, երբ գաղութարարները ոչնչացրել են Անգլիական Արևելահնդկական ընկերության թեյի բեռը 1773 թվականին։

Leave a comment