Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետ


Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ։ Այդ մասին ասված է ՀՖՖ-ի Ֆեյսբուքի էջում:


 


«Նրա հետ զրույցում Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները նշել են, որ մեծագույն պատիվ և պատասխանատվություն է ստանձնել 2029 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնության հյուրընկալումը:


 


2 երկրների ֆուտբոլային գերատեսչությունների ղեկավարներն իրենց խորին երախտագիտությունն են հայտնել ՖԻՖԱ-ի ֆուտբոլային ընտանիքին՝ Հայաստանի և Վրաստանի նկատմամբ ցուցաբերած նման բարձր վստահության համար: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց լիակատար պատրաստակամությունը՝ միավորելու ամբողջ ներուժն ու ջանքերը՝ կազմակերպելու բարձր մակարդակի ֆուտբոլային մրցաշար:


 


 


Արմեն Մելիքբեկյանը և Լևան Կոբիաշվիլին ընդգծել են, որ երկու երկրներն էլ վճռական են տրամադրված 2029 թվականի աշխարհի առաջնությունը վերածելու իսկական ֆուտբոլային տոնի, որը կառանձնանա իր բարձրակարգ կազմակերպվածությամբ և հյուրընկալության յուրահատուկ մթնոլորտով:


 


Ջաննի Ինֆանտինոյի հետ արդեն իսկ քննարկվել են առաջիկա քայլերը և համատեղ աշխատանքային օրակարգի մանրամասները՝ երաշխավորելու առաջնության անթերի ընթացքը»,- նշված է գրառման մեջ:

Դիտումների քանակ4

Leave a comment