Ողջունում ենք Թուրքիայի և ՀՀ քայլերը․ ձևավորվում է նոր Հարավային Կովկաս․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքը X-իր իր էջում ողջունել է Կարսում Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը:

«Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաները հանդիպել են Կարսում՝ հայտարարելու համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը կվերանորոգի Կարս–Գյումրի երկաթուղին՝ կարևոր առևտրային և տարանցիկ ուղի, որը ավելի քան մեկ դար միավորել է տարածաշրջանը, մինչ վերջին գնացքը 1993 թվականի հուլիսին հատել է Թուրքիա–Հայաստան սահմանը»,-  գրել է նա։

Դեսպանը նշել է , որ այս առաջընթացը արտացոլում է «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու» և օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի կողմից առաջ քաշված տեսլականը, որը կազմակերպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ ուղղված իրենց տնտեսությունների և ժողովուրդների վերամիավորմանը։ Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս՝ փոխկապակցված և խաղաղ, որը համապատասխանում է նախագահ Թրամփի՝ տարածաշրջանում կայունության և բարգավաճման հանձնառությանը»,- եզրափակել է Բարաքը։

Leave a comment