Ermenihaber. Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոփ Բարաքը X-ի էջում տարածել է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը կապված Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպման հետ։ Դեսպանը նշել է, որ ողջունում է Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը՝ ուղղված իրենց տնտեսությունները և ժողովուրդները նորից միմյանց կապելուն։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: