2025 ֆինանսական տարում Nissan-ը խուսափել է գործառնական վնասից

Ճապոնական ավտոարտադրող Nissan Motor Co.-ն 2025 ֆինանսական տարում, որն ավարտվել է 2026 թվականի մարտին, գրանցել է գործառնական շահույթ, մինչդեռ ավելի վաղ կանխատեսվում էր վնաս։

Նախնական տվյալներով՝ անցած ֆինանսական տարում գործառնական շահույթը կազմել է 50 մլրդ իեն (314 մլն դոլար)։ Փետրվարին ընկերությունը կանխատեսում էր 60 մլրդ իենի գործառնական վնաս։

«Գնահատականի բարելավումը հիմնականում արտացոլում է ԱՄՆ-ում արտանետումների ոլորտում կարգավորող փոփոխություններից ստացված միանվագ դրական ազդեցությունը, ինչպես նաև ծախսերի շարունակական կրճատումը և արժութային փոխարժեքների բարենպաստ փոփոխությունները», – հայտնել է Nissan-ը։

Գործառնական վնասը ընկերության համար կլիներ առաջինը վերջին հինգ տարվա ընթացքում։

Nissan-ի հասույթն անցած ֆինանսական տարում, ըստ ակնկալիքների, հասել է 12 տրլն իենի (փետրվարյան կանխատեսումը՝ 11.9 տրլն իեն), իսկ զուտ վնասը կազմել է 550 մլրդ իեն (650 մլրդ իեն)։

Ընկերության ավտոմոբիլային գործառնություններից ստացված ազատ դրամական հոսքը երկրորդ ֆինանսական կիսամյակում եղել է դրական։

Nissan-ը 2025 ֆինանսական տարվա վերջնական հաշվետվությունը կհրապարակի մայիսի 13-ին։

2026 թվականի սկզբից ընկերության շուկայական կապիտալիզացիան նվազել է 10%-ով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment