ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Քաղաքականություն
Պաշտոնական

ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ողջունել է Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հանձնման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի այսօրվա նիստը:

«ԵՄ-ն լիովին աջակցում է այս նոր կարևոր քայլին տարածաշրջանում հաղորդակցության հնարավորությունների զարգացման և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ»,- նշել է Գրոնոն X-ի իր էջում:

Leave a comment