Ուկրաինայի ԶՈւ–ն կառավարվող ավիառումբերով հարվածել է Բելգորոդի մարզին. կա 2 տուժած

Բաժանորդագրվել

Տուժածների վիճակը միջին ծանրության է։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բելգորոդի մարզի Դոբրոյե գյուղին, ինչի հետևանքով տուժել է երկու մարդ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Ուկրաինայի զինված ուժերը ահաբեկչական հարված են հասցրել երկու կառավարվող ավիացիոն ռումբերի օգնությամբ։ Թշնամին նպատակաուղղված հարված է հասցրել Գրայվորոնի շրջանի Դոբրոյե գյուղի սոցիալական օբյեկտին։ Երկու տղամարդ ստացել են բարոտրավմաներ, ականապայթյունային վնասվածքներ, մեջքի և ոտքերի սալջարդեր»,-իր Telegram-ալիքում գրել է Գլադկովը։

Նա հստակեցրել է, որ Գրայվորոնի շրջանային կենտրոնական հիվանդանոցի բժիշկների գնահատմամբ՝ տուժածների վիճակը միջին ծանրության է։

Leave a comment