Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության համագործակցությունը – Azat TV

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը զրուցել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ընթացքը, ինչպես նաև ամփոփվել են երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները։ Երկուստեք կարևորվել է կրթական, մասնագիտական վերապատրաստման, վարժանքների և զորավարժությունների անցկացումը երկու երկրներում։

Գեներալ-լեյտենանտ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կերպափոխման ուղղությունները, ընդգծելով, որ Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը կարևոր դեր ունի այս գործընթացում: Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են 2026 թվականին նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացման հարցերին, ինչը կօգնի ամրապնդել երկու երկրների պաշտպանության ոլորտում համագործակցությունը։

 

Leave a comment