Կյանքից հեռացել է պատգամավոր Էլինար Վարդանյանի մայրը

Մահացել է պատգամավոր Էլինար Վարդանյանի մայրը։ Այս մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Մայրս բռնեց հավիտենական հանգստի ճանապարհը… Մնաս խաղաղությամբ, մամ ջան…

Խորը կսկիծով հայտնում եմ, որ կյանքից հեռացել է մայրս՝ Լարիսա Բարինյանը։

Հոգեհանգիստը տեղի կունենա Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Ռոմանոս Մելիքյան 2/10), վաղը՝ 17:30–19:30, վերջին հրաժեշտը՝ նույն վայրից հաջորդ օրը՝ 13:00-ին»,-գրել է նա։

Yerkir.am-ի խմբագրությունը ցավակցում է Էլինար Վարդանյանին և նրա ընտանիքին։

 

Leave a comment