Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի մեր թեկնածուի անունը․ Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

28.04.2026 | 19:18

«Օրենքը որևէ կերպ չի պարտադրում այս կամ այն պահին հնչեցնել մեր վարչապետի թեկնածուի անունը»,- լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում նշեց ԲՀԿ նախընտրական ցուցակի 12-րդ համարը զբաղեցնող Իվետա Տոնոյանը։

«Գագիկ Ծառուկյանը բազմիցս ասել է, որ մենք ունենք մի քանի թեկնածու՝ պատրաստված, գրագետ, բանիմաց, տարբեր ոլորտներում հեղինակավոր և լավ ճանապարհ անցած մասնագետներ»,- նշեց Տոնոյանը։

Միևնույն ժամանակ, Ծառուկյանի թիմակիցն ընդգծեց, որ որևէ կաշկանդվածություն չունեն ցանկացած պահի անուն հրապարակելու:

«Առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի մեր թեկնածուի անունը»,- եզրափակեց նա։

Նշենք, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment