«ՀայաՔվեն» Եվրոպական 8–րդ գագաթնաժողովը հետաձգելու կոչով դիմել է ԵՄ–ին

https://arm.sputniknews.ru/20260428/hajaqven-evrvopakan-8-rd-gagatnazhvoghvovy-hetadzgelu-kvochvov-dimel-e-emin-101494057.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59600684_89:0:1512:1067_1920x0_80_0_0_0232593fd624dd2f32980938ed100b4f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «հայաքվե», եվրամիություն, նամակ, գագաթնաժողով

հայաստան, «հայաքվե», եվրամիություն, նամակ, գագաթնաժողով

Բաժանորդագրվել

«ՀայաՔվեի» պնդմամբ՝ գործող իշխանության ուժեղացմանն ուղղված ցանկացած քայլ կարող է վտանգել երկրի ռազմավարական խոցելիությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը նամակ-կոչով դիմել է Եվրոպական միության անդամ պետություններին՝ վերանայելու իրենց մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և հետաձգելու այն։ Այս մասին տեղեկանում ենք «ՀայաՔվեի» ֆեյսբուքյան էջից։

«Միջազգային համագործակցությունն ու երկխոսությունը կարևոր են, սակայն այս գագաթնաժողովը, որն անմիջապես նախորդելու է հունիսին ՀՀ–ում կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին, գործող իշխանություններին, անձնապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղիղ քաղաքական աջակցության տարրեր է պարունակում։ Նման մոտեցումը կստեղծի անհավասար պայմաններ Հայաստանում գործող մյուս քաղաքական ուժերի համար և կխաթարի արդար ժողովրդավարական մրցակցության սկզբունքները»,- ասված է նամակ-կոչում։

«ՀայաՔվեն» ընդգծել է` ՀՀ–ն այս պահին գտնվում է խոր ներքին բևեռացման և լուրջ արտաքին անվտանգային մարտահրավերների առջև, հետևաբար միջազգային դերակատարները պետք է խուսափեն ներքին քաղաքական հավասարակշռության պահպանմանն ուղիղ ներգործությունից։ «ՀայաՔվեի» պնդմամբ՝ գործող իշխանության ուժեղացմանն ուղղված ցանկացած քայլ կարող է վտանգել երկրի ռազմավարական խոցելիությունը, հատկապես թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումների համատեքստում։

Քաղաքացիական միավորումը նաև կոչ է արել դիտարկել մայիսի 4-ին նախատեսված գագաթնաժողովին մասնակցելը հետաձգելու հնարավորությունը։ Առաջարկել են գագաթնաժողովը կազմակերպել և դրան մասնակցել խորհրդարանական ընտրություններից հետո, երբ արդեն ձևավորված կլինի նորընտիր խորհրդարան։

Հիշեցնենք, որ Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Այդ օրերին Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Երկօրյա այցով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ի՞նչ հնարավոր հետևանքներ կունենա Զելենսկու հնարավոր այցը ՀՀ․ պարզաբանել է քաղաքագետը

Leave a comment