ՀՀ-ն և Թուրքիան ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը

Ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը


ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը:


Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։


Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:

Leave a comment