https://arm.sputniknews.ru/20260428/paterazmic-hetvo-hvormuzi-neghucvov-tarancumy-petq-e-yntana-irani-sahmanats-nvormervov-pn-101505557.html
Պատերազմից հետո Հորմուզի նեղուցով տարանցումը պետք է ընթանա Իրանի սահմանած նորմերով․ ՊՆ
Պատերազմից հետո Հորմուզի նեղուցով տարանցումը պետք է ընթանա Իրանի սահմանած նորմերով․ ՊՆ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Իրանը հայտնել էր Օմանի հետ համատեղ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ռեժիմ մշակելու պլանների մասին և հայտարարել էր, որ պատրաստ է նեղուցից… 28.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-28T18:10+0400
2026-04-28T18:10+0400
2026-04-28T18:10+0400
հորմուզի նեղուց
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838164_0:0:2706:1523_1920x0_80_0_0_841027a39fb47fa55f623ea9c91257f9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով կիրականացվի ըստ այն նորմերի, որոնք կապահովեն Իրանի անվտանգությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Tasnim» գործակալությանը, հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար Ռեզա Տալաինիկը։Ավելի վաղ Իրանը հայտնել էր Օմանի հետ համատեղ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ռեժիմ մշակելու պլանների մասին և հայտարարել էր, որ պատրաստ է Հորմուզի օգտագործման համար վճար գանձել: Այդ կապակցությամբ պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, իսկ Իրանի Կենտրոնական բանկը, ըստ խորհրդարանականներից մեկի, Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար գանձելու նպատակով բացել է բանկային 4 հաշիվ՝ իրանական ռիալով, չինական յուանով, ԱՄՆ դոլարով և եվրոյով։
հորմուզի նեղուց
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838164_0:0:2352:1764_1920x0_80_0_0_206bea97af46d4447207bcca736bab30.jpg.webp
հորմուզի նեղուց, ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
հորմուզի նեղուց, ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ
Ավելի վաղ Իրանը հայտնել էր Օմանի հետ համատեղ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ռեժիմ մշակելու պլանների մասին և հայտարարել էր, որ պատրաստ է նեղուցից օգտվելու համար վճար գանձել:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով կիրականացվի ըստ այն նորմերի, որոնք կապահովեն Իրանի անվտանգությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Tasnim» գործակալությանը, հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար Ռեզա Տալաինիկը։
«Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ», – Բիշքեկում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պաշտպանության նախարարների նիստի ժամանակ ասել է Տալաինիկը՝ նշելով, որ տարանցումը վերաբերելու է առևտրային նավերին, որոնք պետք է առաջնորդվեն Իրանի անվտանգությունը չվտանգող արձանագրություններով։
Ավելի վաղ Իրանը հայտնել էր Օմանի հետ համատեղ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ռեժիմ մշակելու պլանների մասին և հայտարարել էր, որ պատրաստ է Հորմուզի օգտագործման համար վճար գանձել: Այդ կապակցությամբ պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, իսկ Իրանի Կենտրոնական բանկը, ըստ խորհրդարանականներից մեկի, Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար գանձելու նպատակով բացել է բանկային 4 հաշիվ՝ իրանական ռիալով, չինական յուանով, ԱՄՆ դոլարով և եվրոյով։