Պատերազմից հետո Հորմուզի նեղուցով տարանցումը պետք է ընթանա Իրանի սահմանած նորմերով․ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260428/paterazmic-hetvo-hvormuzi-neghucvov-tarancumy-petq-e-yntana-irani-sahmanats-nvormervov-pn-101505557.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838164_0:0:2352:1764_1920x0_80_0_0_206bea97af46d4447207bcca736bab30.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հորմուզի նեղուց, ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ

հորմուզի նեղուց, ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Իրանը հայտնել էր Օմանի հետ համատեղ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ռեժիմ մշակելու պլանների մասին և հայտարարել էր, որ պատրաստ է նեղուցից օգտվելու համար վճար գանձել:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով կիրականացվի ըստ այն նորմերի, որոնք կապահովեն Իրանի անվտանգությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Tasnim» գործակալությանը, հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար Ռեզա Տալաինիկը։

«Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով անցումն իրականացվելու է իրանական նորմերի պահպանմամբ», – Բիշքեկում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պաշտպանության նախարարների նիստի ժամանակ ասել է Տալաինիկը՝ նշելով, որ տարանցումը վերաբերելու է առևտրային նավերին, որոնք պետք է առաջնորդվեն Իրանի անվտանգությունը չվտանգող արձանագրություններով։

Ավելի վաղ Իրանը հայտնել էր Օմանի հետ համատեղ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ռեժիմ մշակելու պլանների մասին և հայտարարել էր, որ պատրաստ է Հորմուզի օգտագործման համար վճար գանձել: Այդ կապակցությամբ պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, իսկ Իրանի Կենտրոնական բանկը, ըստ խորհրդարանականներից մեկի, Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար գանձելու նպատակով բացել է բանկային 4 հաշիվ՝ իրանական ռիալով, չինական յուանով, ԱՄՆ դոլարով և եվրոյով։

Leave a comment