Երևանի և Ակտաուի միջև նոր չվերթեր են մեկնարկել

SCAT ղազախական ավիաընկերությունը գործարկում է նոր միջազգային երթուղի՝ Ակտաու – Երևան – Ակտաու


ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/ԱՌԿԱ/․ SCAT ղազախական ավիաընկերությունը գործարկում է նոր միջազգային երթուղի՝ Ակտաու – Երևան – Ակտաու, հայտնել է ավիաընկերությունը։


«Երևանն ամբողջությամբ մթնոլորտի, համերի և այն էներգիայի մասին է, որին կցանկանաք վերադառնալ նորից ու նորից: Նոր երթուղին նշանակում է նոր հնարավորություններ ճանապարհորդությունների, հանդիպումների և անմոռանալի տպավորությունների համար»,- նշված է հաղորդագրության մեջ: 


Ինչպես հայտնում են ավիաընկերությունից, Ակտաու – Երևան – Ակտաու ուղղությամբ թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին: 


Ավիատոմսերն արդեն կարելի է ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական կայքում:

Leave a comment