Լուգանսկում ԱԹՍ–ի հարվածից 18 մարդ է վիրավորվել

https://arm.sputniknews.ru/20260428/luganskum-atsi-harvatsic-18-mard-e-viravvorvel-101501841.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1c/101501335_250:0:999:562_1920x0_80_0_0_babe167fbb847c9f59c9f729659d40bb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լուգանսկ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, վիրավոր

լուգանսկ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, վիրավոր

Բաժանորդագրվել

Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ԼԺՀ Մարկովկայի շրջանի վարչակազմի շենքի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 18 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնել է Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

Նա նշել է, որ վիրավորներից 3-ի վիճակը ծանր է։

Պաշտոնյան հստակեցրել է, որ տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

«Վարչական շենքը լրջորեն վնասվել է։ Կրկնակի հարվածների սպառնալիքի պատճառով հրդեհի մարումը բարդացել է», – հավելել է նա։

Պասեչնիկը մանրամասնել է, որ վնասվել են մոտակայքում գտնվող դպրոցի և այլ վարչական շենքերի պատուհանները։

«Երեխաներն ու աշխատակիցները տարհանվել են անվտանգ վայր», – հավելել է ԼԺՀ ղեկավարը:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment