Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
CNN-ը հաղորդում է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի առաջին փուլում կարող է լինել նախկին ստատուս քվոյին վերադարձը։
Բանակցություններին ծանոթ աղբյուրների համաձայն՝ երկու կողմերն «այնքան էլ հեռու չեն միմյանցից, որքան թվում է»։
Նրանք ասում են, որ կուլիսներում ընթանում են ինտենսիվ դիվանագիտական պրոցեսներ։ Հավանական համաձայնագրի առաջին փուլը, ինչպես սպասվում է, կկենտրոնանա նախապատերազմյան ստատուս քվոյին վերադառնալու և Հորմուզի նեղուցը առանց սահմանափակումների կամ վճարների բացելու վրա։