Թրամփն իր թիմի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Իրանի առաջարկը․ Լևիտ

https://arm.sputniknews.ru/20260427/trampn-ir-timi-het-qnnarkel-e-hvormuzi-neghucy-bacelu-veraberjal-irani-arajarky-levit-101474826.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86408791_167:0:2898:2048_1920x0_80_0_0_2191fdcdca6a89e32559d839b01b8faa.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, դոնալդ թրամփ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

Սպիտակ տանը մեկնաբանել են Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցը։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ազգային անվտանգության թիմի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Իրանի առաջարկները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։

«Ես կարող եմ հաստատել, որ նախագահն այսօր առավոտյան հանդիպել է իր ազգային անվտանգության թիմի հետ… [Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Իրանի] առաջարկը քննարկվել է»,-ասել է Լևիտը։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը երկշաբաթյա հրադադար մասին որոշում էին կայացրել։ Զինադադարի առանցքային պայմաններից մեկը Հորմուզի նեղուցի բացումն էր, որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների մեկ հինգերորդ մասը։ Համաձայնագրի գործողության առաջին օրը Իրանը բաց թողեց մի քանի նավ, ինչից հետո նեղուցը նորից փակվեց Լիբանանի ուղղությամբ Իսրայելի հարվածների պատճառով։

Այնուհետև Իրանը բացեց նեղուցը Իսրայելի և Լիբանանի միջև զինադադարի ժամանակահատվածում, սակայն արդեն ապրիլի 18-ին Իրանի զինված ուժերը հայտարարեցին, որ Հորմուզի նեղուցը կրկին «խիստ վերահսկողության տակ» է, և չեղարկեցին նավագնացության համար այն բացելու որոշումը։ Պատճառը ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակումն էր։ Թրամփը սպառնացել էր գնդակոծել բոլոր նավերը՝ ինչպես իրանական, այնպես էլ Ռուսաստանին և Չինաստանին պատկանող։

Ապրիլի 22-ին նա հայտնեց Պակիստանի խնդրանքով Իրանի հետ զինադադարը անորոշ ժամկետով երկարաձգելու մասին։

Leave a comment