Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, հարվածներ են հասցվել Բեքաայի հովտում «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքներին, ինչպես նաև Լիբանանի հարավում գտնվող շրջաններին։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երկրում մեկ օրում իսրայելական հարվածների հետևանքով 12 մարդ է զոհվել, 49-ը՝ վիրավորվել։
Մարտի 2-ից ի վեր երկրում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2 521-ի, 7 804 մարդ վիրավորվել է: