ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի հետ լարվածության աճի ֆոնին մտադիր է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովների անցկացումից, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով կազմակերպության սեփական աղբյուրները։
Հաղորդվում է, որ Դաշինքի մասնակիցները ցանկանում են խուսափել Թրամփի հետ պոտենցիալ լարված հանդիպումներից։ Սպիտակ տան ղեկավարի վարչակազմը բազմիցս կտրուկ քննադատել է պաշտպանական դաշինքի շատ անդամների՝ վերջին շրջանում ոմանց հանդիմանելով Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններին ոչ բավարար օժանդակության համար: