Միամտաբար չենք կարծում` 2028 կամ 2030 թ. Հայաստանը կդառնա ԵՄ անդամ. ՀՀ փոխարտգործնախարար

https://arm.sputniknews.ru/20260427/miamtabar-chenq-kartsum-2028-kam-2030-t-hajastany-kdarna-em-andam-hh-pvokhartgvortsnakharar-101472728.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1b/101471566_62:0:662:450_1920x0_80_0_0_d07039ee3a33bbc400307521ce8d78ce.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վահան կոստանյան, եվրամիություն, հայաստան

վահան կոստանյան, եվրամիություն, հայաստան

Բաժանորդագրվել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի խոսքով` ցավոք, եվրոպական բյուրոկրատիան երբեմն չի հասցնում տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների տեմպերի հետևից։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ՀՀ իշխանությունները գիտեն, որ 2028 կամ 2030 թվականներին Հայաստանը չի դառնա Եվրամիության անդամ պետություն։ «ԵՄ–ն որպես ռազմավարական գործընկեր. հեռանկարներ Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից» խորագրով պանելային քննարկմանն ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` անդրադառնալով 2025 թ. մարտին ՀՀ ԱԺ–ի ընդունած ԵՄ–ին անդամակցության գործընթացի մեկնարկը թույլ տալու օրինագծին։

Ըստ նրա` դա քաղաքական հայտարարություն էր, որը ցույց է տալիս այն ուղղությունը, որով աշխատում են ՀՀ իշխանությունները։

«Մենք, իհարկե, միամտաբար չենք կարծում, որ 2028թ.-ին կամ 2030թ.-ին Հայաստանը կդառնա ԵՄ-ի անդամ պետություն։ Այս ամենն ասելով՝ թերևս պետք է նշեմ, որ ԵՄ-ն մեզ համար դարձել է իրական ռազմավարական գործընկեր։ Մեզ համար, սակայն, սա վերջնագիծը չէ, և հստակորեն տեսնում ենք հաջորդ հանգրվանները, որոնց պետք է հասնել»,– հայտարարել է Կոստանյանը։

Սրանով, ըստ նրա, ձևավորվում է բարեփոխումների նոր և հավակնոտ օրակարգ՝ եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար՝ սկսած ԵՄ–ի հետ մեկնարկած վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունից։

«Այնպես որ, ամեն ինչ բավական արագ է զարգանում: Ցավոք, եվրոպական բյուրոկրատիան երբեմն չի հասցնում տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների տեմպերի հետևից»,– նշել է ԱԳ փոխնախարարը:

Նրա խոսքով` մի քանի տարի առաջ, երբ ձևավորվում էր «Արևելյան գործընկերությունը», Հարավային Կովկասն այն սահմանագիծն էր, որտեղ ավարտվում էր «Եվրոպական հարևանությունը»։ Մինչդեռ այսօր, Կոստանյանի համոզմամբ` «Եվրոպական հարևանությունը» չի կարող ռազմավարական լինել առանց Կենտրոնական Ասիայի, և այստեղ Հարավային Կովկասը և նրա 3 երկրները Կենտրոնական Ասիան ԵՄ–ի հետ կապելու ռազմավարական դեր են կատարում։

Հիշեցնենք` մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների առիթ է հանդիսացել:
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։

Leave a comment