«Վերին Լարս» անցակետը կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղում սահմանափակումներ են կիրառվել սողանքի վտանգի պատճառով»,– ասված է հաղորդագրությունում։
Բեռնատարների համար անցակետը փակ է փետրվարի 1֊ից։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):