2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները

Հռոմի Տրևի շատրվանի մեջ մետաղադրամ նետելու ցանկություն ունեցող զբոսաշրջիկները երկուշաբթի օրվանից պետք է վճարեն 2 եվրո. քաղաքային իշխանությունները այցելուների համար 2 եվրո նոր վճար է սահմանել: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ վճարը նպատակ ունի մեղմել գերզբոսաշրջությունը և նպաստել հուշարձանի պահպանմանը:

Նոր վճարը կվերաբերի միայն այն այցելուներին, ովքեր կիջնեն քարե աստիճաններով՝ շատրվանի ավազանին մոտենալու համար։

 

Leave a comment