Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պակիստանը որոշում է ընդունել թույլատրել իր տարածքով դեպի Իրան ապրանքների տարանցումը՝ տարածաշրջանային առևտրի խթանման նպատակով իրականացվող քաղաքականության զգալի փոփոխության շրջանակում։ Այս մասին հաղորդում է The Express Tribune թերթը՝ հղում անելով իսլամական հանրապետության առևտրի նախարարությանը։
Պակիստանի առևտրի նախարարությունը «Իրանի տարանցիկ առևտրի կանոնակարգ 2026»-ով թույլ է տալիս ցանկացած երրորդ երկրից ապրանքներ տեղափոխել Պակիստանի տարածքով և հասցնել Իրանի նշանակված կետեր։
Այս որոշումը կյանքի կոչելու համար կառավարությունը փոփոխություններ է կատարել 1950 թվականի ներմուծման և արտահանման վերահսկողության մասին օրենքում՝ իրավական հիմք ստեղծելով տարանցիկ համաձայնագրի համար։