Ուկրաինան կմասնացկի Թուրքիայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Զելենսկի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի մասնակցությունը հուլիսի սկզբին Թուրքիայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Այս մասին հայտարարությունն արել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ կիրակի՝ ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ՝ ըստ European Pravda-ի թղթակցի։

Զելենսկիին հարցրել են, թե արդյոք Ուկրաինան կմասնակցի այս գագաթնաժողովին, որին ի պատասխան՝ նա նշել է, որ Ուկրաինան ներկայացված կլինի Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

«Ինչպե՞ս, ի՞նչ ձևաչափով և ում կողմից՝ դեռ վաղ է ասել», – փոխանցել է նա։

Ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 7-8-ը Անկարայում։

Leave a comment