ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Մեր ժողովրդի համար հայրենիքի ու հայրենակիցների ցավոտ կորստի պատմական հիշողության հաջորդ օրը Փաշինյանը քեֆ-ուրախություն է անում, դա պատահական չէ, նա ուզում է մոռացության տալ Ցեղասպանությունը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Այսօր լափելու օր է, ձրի կերեք, գնացեք արտաքնոց, մենակ թշնամին սգի հաջորդ օրը քեֆ կանի, իր տեղը եթե լիներ Շահին Մուստաֆաևը, նույնը կաներ»,- մեկնաբանեց Նահապետյանը։
Բանախոսի գնահատմամբ, Իրանում ու Ուկրաինայում ռազմական էսկալացիայի հնարավորություն կա, որից կարող են Ադրբեջանն ու Թուրքիան օգտվել․
«ԱՄՆ-ն ռազմական գործողության է պատրաստվում, չորս ավիակիր նավերով մոտեցել է Իրանի ահմանին, բանակցությունները օգտագործվում են, որ նավային խմբավորումները մոտենան իրենց ելման դիրքեր։ Աստված չանի, ՀՀ-ին մոտ Իրանի տարածքներին հարվածեն, ի՞նչ ենք անելու, սրա մասին Փաշինյանը պետք է մտածի, ոչ թե առավոտից երեկո մանտրայի նման մենակ խաղաղություն ասի»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։