Այսօր հատուցման, պահանջատիրության, դատապարտման և ազգային միասնության օր է։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի Հայ Դատի կոմիտեի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը։
«111 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը, ցավոք, չի ավարտվել։ Եվ այսօր նույն հանցագործը շարունակում է իր ցեղասպան գործողությունները հայերի և հայության դեմ։ Դրա ակնհայտ ապացույցը դարձավ հայերի զանգվածային բռնի տեղահանումը Արցախից, մշակութային և պատմական արժեքների ոչնչացումը, ինչպես նաև ընդհանրապես հայկական հետքի ջնջումը»,- ընդգծել է նա։