«Եթե ժամկետը հնարավոր չէ կրճատել, գոնե ինչ-որ արտոնություններից մենք էլ օգտվենք». Զինվորների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի եւ Պապիկյանի հետ. «Հրապարակ»

Պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների որոշ ծնողներ պարբերաբար հավաքվում են պաշտպանության նախարարության շենքի մոտ: Նրանց զավակների վրա չի տարածվում բանակում մեկուկես տարի ծառայելու դրույթը․ նրանք ավելի վաղ են զորակոչվել: Պահանջում են, որ իրենց որդիների վրա եւս տարածվի 1.5 տարի ծառայելու դրույթը։ Հիշեցնենք, որ ընդունված օրենսդրական փոփոխություններով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվեց՝ 24 ամսից մինչեւ 18 ամիս, սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից, սակայն այդ փոփոխությունները չեն տարածվում արդեն ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Այս ծառայողների ծնողները պնդում են, որ արդարության եւ հավասարության խնդիր կա:

Բողոքող ծնողներից մեկը՝ տիկին Ոսկին, դիմել է «Հրապարակ»-ին եւ ասում է, որ իրենց պահանջն այն է, որ ձեւավորվի խումբ, կարողանան թե՛ Պնախարարի եւ թե՛ վարչապետի հետ հանդիպել, քննարկել ստեղծված իրավիճակը․ «Եթե ժամկետը հնարավոր չէ կրճատել, գոնե ինչ-որ արտոնություններից մենք էլ օգտվենք։ Գոնե զինվորին տան արտոնություն` արձակուրդների ձեւով։ Գալիս են արձակուրդ, բայց մեր հիմնական պահանջն է, որ օրենքին հետադարձ ուժ տան»։

– Ի՞նչ են պատասխանել ձեզ կառավարությունից։

– Ոչ մի դրական արձագանք չկա, նույնանման տեքստեր են տպում, ուղարկում մեզ, պատասխանում են, որ չի կարող նման բան լինել, օրենքը հետադարձ ուժ չունի, բայց չէ՞ որ տարբեր օրենքներ կան, երբ հետադարձ ուժ է ունեցել օրենքը՝ բուհերի հետ կապված, ուսանողների հետ կապված տվեցին հետադարձ ուժ, մենք էլ ուզում ենք, որ հստակ պատասխան տան մեզ։ Մեր ծնողներից կան մարդիկ, որ ուզում են անպայման գանք, նստենք, քննարկենք։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment