Այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, դա ցեղասպանության շարունակությունն էր այլ ձևով։ Այս մասին, այսօր՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստների կուսակցության» վարչապետի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
«Օսմանյան Թուրքիան ցեղասպանության ժամանակ ուզում էր ստեղծել միատարր պետություն, որը տեղավորվում էր պանթուրքիզմի գաղափարի մեջ։ Հիմա մենք Ղարաբաղում տեսանք նույն գաղափարի շարունակությունը, բայց այլ ձևով։ Հիմա խնդիրը դրված է նաև Սյունիքի հարցով։ Այնպես որ, Ցեղասպանությունը մոռանալը հնարավոր չէ, չի ապահովում հայ ժողովրդի անվտանգությունը»,– հավելեց Հարությունյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)