ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Փաշինյանի այսօրվա խոսքն ուղերձ էր, թե ինքն ինչ ճանապարհով է գնում, ըստ նրա՝ Ցեղասպանությունը մեզանից հեռու մի բան էր, մենք ի՞նչ կապ ունենք, դա շատ վտանգավոր էր։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Փաշինյանը վաղը քեֆ անելով մոռացության է տալու Ցեղասպանությունը։ Վաղը Քաղաքացու օրն է, գինիդ խմիր, խորովածդ կեր, ի՞նչ գործ ունես՝ 100 տարի առաջ ինչ է եղել Օսմանյան կայսրությունում։ Այս ամենն իր ցնորական գաղափարի՝ 4-րդ Հանրապետության իրականացմանը տանող քայլեր են։ Նա հո չի ասելու՝ ինձ ընտրեք, որ հերներդ անիծեմ, որպեսզի հասկանանք, ինչ է ուզում անել, եթե ուզում եք փրկել հայրենիքը՝ համախմբվեք։ «Ուժեղ Հայաստան»-ը եթե բոլոր ընդդիմադիրներին չհամախմբի մեկ դրոշի տակ, Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն կկազմի»,- մեկնաբանեց պատգամավորը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ