«Հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի ժամանակ սպшնված հայերի հիշատակին». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 11-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, օգտագործել է Մեծ Եղեռն եզրույթը։

 

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ: … Մեր հարգանքն ենք արտահայտում այն ուժի և վճռականության հանդեպ, որը ցուցաբերեցին հայերը՝ հաղթահարելով անցյալի մեծ ողբերգությունները և կերտելով ավելի լավ ապագա: … Մենք կանգնած ենք նրանց կողքին», – նշված է Թրամփի ուղերձում:

 

ԱՄՆ նախագահը ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությանը, նշել, թե այն հայ ժողովրդի համար «մեծ հնարավորություններ է ստեղծում» և «խթանում երկարատև կայունություն՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

Leave a comment