Կոչ ենք անում Թուրքիային առերեսվել անցյալի ճշմարտության հետ. ԵԺԿ

Քաղաքականություն

24.04.2026 | 15:32

«Այսօր մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին՝ ի հիշատակ և համերաշխություն»: Այս մասին ասվում է
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ)՝Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ:

«Մենք պարտավոր ենք արժանապատվորեն պահպանել նրանց հիշատակը և շարունակել արդարության հետապնդումը: Մենք կոչ ենք անում Թուրքիային առերեսվել անցյալի ճշմարտության հետ և անկեղծ քայլեր ձեռնարկել հաշտեցման ուղղությամբ՝ բացելով ավելի խաղաղ և համատեղ ապագայի ճանապարհ»,- ընդգծում է ԵԺԿ-ն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment