Զախարովան՝ ՀՀ-ում ԵՄ նոր առաքելության տեղակայման մասին

Քաղաքականություն

24.04.2026 | 16:10

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ-ում նոր քաղաքացիական առաքելության տեղակայելու՝ ԵՄ որոշմանը։ Նա հայտարարել է, թե նոր  մեխանիզմը, որը ներկայացվում է որպես Երևանին օգնություն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, Բրյուսելին Հայաստանի վրա ազդեցության լրացուցիչ լծակներ է տալիս։

Զախարովայի կարծիքով՝ ԵՄ-ն փորձելու է խառնվել Հայաստանի ներքին գործերին, նաև ցանկանում է ազդել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։

«ԵՄ-ն ձգտում է Հայաստանը վերածել իր ֆորպոստի»,- հայտարարել է ռուս պաշտոնյան։

Նա նաև ասել է, թե Հայաստանի ղեկավարությունը ձգտում է եվրաինտեգրման ուղղությամբ առաջընթաց ապահովել, բայց դա չպետք է շփոթել ԵՄ-ին անդամակցության հետ։

«Մենք հույս ունենք, որ մեր հայ դաշնակիցներն ու բարեկամները թույլ չեն տա, որ այս նոր, այսպես կոչված, առաքելությունն օգտագործվի իրենց ներքին գործերին միջամտելու և Երևանին Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու համար, ինչը կենթադրի մեր երկրի հետ բարեկամական կապերի խզում և Բրյուսելի հակառուսական քաղաքականությանը միացում»,- հայտարարել է Զախարովան։

Հիշեցնեք, որ ապրիլի 21-ին ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Հայաստանում Եվրամիության նոր առաքելության տեղակայումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment