Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին. Հունաստանի նախագահ

Քաղաքականություն

24.04.2026 | 15:21

«Այսօր, Օսմանյան կայսրության կողմից մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին, մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեկուկես միլիոն զոհերի հիշատակին»։ Այս մասին ասվում է Հունաստանի  նախագահ Կոնստանտինոս Ա. Թասուլասի հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս հիշողությունը կազմում է անվիճելի պարտականություն՝ թե՛ զոհերի, թե՛ պատմական ճշմարտության նկատմամբ, որպեսզի մոռացությունը չդառնա ռևիզիոնիզմի, բռնության և անհանդուրժողականության պատճառ։

«Հունաստանն ու Հայաստանը կապված են հավերժական կապերով, որոնք ձևավորվել են համատեղ փորձությունների և համերաշխության, բարեկամության ու փոխադարձ հարգանքի ամուր հարաբերությունների միջոցով։ Այսօրվա միջազգային համատեքստում, որը բնութագրվում է ճգնաժամերով, հակամարտություններով և անորոշություններով, ժողովուրդների միջև խաղաղությանը, փոխըմբռնմանը և համագործակցությանը նվիրվածությունը դառնում է ավելի հրամայական: Պատմական հիշողությունը պահանջում է մշտական ​​զգոնություն, որպեսզի պատմության ողբերգական իրադարձությունները երբեք չկրկնվեն»,- ասվում է հայտարարությունում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment