Հավաքական հիշողության պահպանումը արդարության և մարդկային արժանապատվության բանալին է. Ժոզեֆ Աուն


Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն ասել է. «Մենք խոր ցավով հիշում ենք այս մարդկային ողբերգության զոհերին և խորհում ենք մեր ինքնության հանդեպ տոկունության ու նվիրվածության կարևորության մասին»։


Նա նշել է, որ Լիբանանը որպես անվտանգ ապաստան է ծառայել այն հայերի համար, որոնք այնտեղ երկրորդ հայրենիք են գտել՝ նպաստելով Լիբանանի զարգացմանը և դառնալով նրա ազգային կառուցվածքի ու հարուստ բազմազանության անբաժանելի մասը։


Նախագահը հավելել է, որ այս տարելիցի հիշատակումը հնարավորություն է տալիս վերահաստատելու հավաքական հիշողության պահպանման, արդարության և մարդկային արժանապատվության արժեքների խթանման կարևորությունը, աշխատելու ժողովուրդների միջև խաղաղության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված ապագայի համար։


«Մենք ողջունում ենք հայ ժողովրդին և վերահաստատում Լիբանանի հանձնառությունն իր ուղերձին ՝ որպես ազատության և բազմազանության երկիր, ինչպես նաև նրա համոզմունքը, որ հիշողության պահպանումը հիմնարար հենասյուն է ողբերգությունների կրկնությունը կանխելու համար»,- ասել է նախագահ Ժոզեֆ Աունը:

Leave a comment