«Եթե չեմ սխալվում 2021 թվականին այս իշխանությունը փոփոխություն մտցրեց դատական օրենսգրքում, որ կալանքների միջնորդությունների քննող դատավորներին նշանակվի ձեռքով և ոչ թե էլեկտրոնային համակարգով: Բայց, միևնույն է, այդ դեպքում էլ կա առանձին կարգավորում, որ պիտի այբբենական կարգով ընտրվի և ոչ թե կամայական՝ ում ուզես»,- Արշակ Սրբազանի կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդության քննությունից առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով այս միջնորդությունը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանի ընտրությանը:
Նա ընդգծեց, որ չի եղել որևէ քաղաքական ենթատեքստ ունեցող գործ, որը մակագրված լինի «քիչ թե շատ օբեկտիվության համբավ ունեցող դատավորի»:
Անդրադառնալով նիստին իրենց ներկայացնելիք միջնորդություններին՝ փաստաբանն ասաց. «Միջնորդելու ենքկիրառել բոլոր հնարավոր այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ դրանց համակցությունը, միայն թե բանտային կալանք չլինի: Բայց բան էլ չի փոխվելու, նույնն ա լինելու, ինչ որ եղել ա»: