Միջնորդելու ենք այլընտրանքային խափանման բոլոր միջոցները, միայն բանտային կալանք չլինի․ Արշակ Սրբազանի փաստաբան

«Եթե չեմ սխալվում 2021 թվականին այս իշխանությունը փոփոխություն մտցրեց դատական օրենսգրքում, որ կալանքների միջնորդությունների քննող դատավորներին նշանակվի ձեռքով և ոչ թե էլեկտրոնային համակարգով: Բայց, միևնույն է, այդ դեպքում էլ կա առանձին կարգավորում, որ պիտի այբբենական կարգով ընտրվի և ոչ թե կամայական՝ ում ուզես»,- Արշակ Սրբազանի կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդության քննությունից առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով այս միջնորդությունը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանի ընտրությանը:

Նա ընդգծեց, որ չի եղել որևէ քաղաքական ենթատեքստ ունեցող գործ, որը մակագրված լինի «քիչ թե շատ օբեկտիվության համբավ ունեցող դատավորի»:

Անդրադառնալով նիստին իրենց ներկայացնելիք միջնորդություններին՝ փաստաբանն ասաց. «Միջնորդելու ենքկիրառել բոլոր հնարավոր այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում՝ դրանց համակցությունը, միայն թե բանտային կալանք չլինի: Բայց բան էլ չի փոխվելու, նույնն ա լինելու, ինչ որ եղել ա»:

Leave a comment