Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի ռեժիմը կերկարաձգվի երեք շաբաթով. Թրամփ

https://arm.sputniknews.ru/20260424/israjeli-ev-libanani-mijev-hradadari-rezhimy-kerkaradzgvi-ereq-shabatvov-tramp-101330286.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0c/100921327_37:0:1370:1000_1920x0_80_0_0_e26c20af050b1f155dcfbc1f7f05f41b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լիբանան, իսրայել, հրադադար, ամն, դոնալդ թրամփ

լիբանան, իսրայել, հրադադար, ամն, դոնալդ թրամփ

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Սպիտակ տանը Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները շատ լավ են անցել, երկու երկրների միջև հրադադարը կերկարաձգվի երեք շաբաթով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին և Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսսան այսօր Օվալաձև աշխատասենյակում հանդիպել են Իսրայելի և Լիբանանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հանդիպումը շատ լավ անցավ»,- գրել Է Թրամփը իր Truth Social սոցցանցում։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կօգնի Լիբանանին «Հզբոլլահ» շարժման դեմ պայքարում:

Ավելի վաղ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել էր, որ Իսրայելի կառավարության հետ առաջիկա բանակցությունների նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն է, իսրայելական ուժերի դուրսբերումը հարավային տարածքներից և լիբանանյան բանակի տեղակայումը մինչև միջազգայնորեն ճանաչված սահմաններ:

Անցյալ շաբաթԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի տասնօրյա ռեժիմը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ՝ բանակցությունների հաջող ընթացքի և Բեյրութի կողմից իր տարածքի նկատմամբ վերահսկողության հաստատման դեպքում:

Leave a comment