Քաղաքականություն
23.04.2026 | 18:27
Այսօր, ժամը 18։00-ին ավարտվեց Հունիսի 7-ին նշանակված խոհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելու վերջնաժամկետը։ ԿԸՀ իրենց փաստաթղթերն է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք․
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,
- Հայաստանի շնորհապետական կուսակցություն,
- «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն,
- «Ուժեղ Հայաստան» դաշինք,
- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
- «Միասնության թևեր» կուսակցություն,
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
- «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն,
- «Հայաստան» դաշինք,
- Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցություն,
- «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,
- «Նոր Ուժ» կուսակցություն,
- «Հանրապետություն» կուսակցություն,
- «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն,
- Ռեֆորմիստների կուսակցություն,
- «ԴՕԿ» կուսակցություն,
- «Քոչարի Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցություն,
- «Հանուն Հանրապետության» Ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն։
Քաղաքական ուժերի գրանցումն ավարտվելու է մայիսի 3-ին, քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ին։