Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․ Մուսինյանի արձագանքը՝ Տեր-Պետրոսյանի մասին Փաշինյանի խոսքերին

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասածները նախագահ Տեր-Պետրոսյանի վերաբերյալ ես չեմ կարող մեկնաբանել: Այս մասին գրել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։

«Դա կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ»,- գրել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է․

«Ընդ որում՝ ամենաանհաջողակ ու ամենաանհաջող դաշնակցականն է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Փաշինյանը։

Leave a comment